Germany

Research initiative for the project Start-up cash Plus

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ցանկանում է «Վերադարձ StarthilfePlus-ով» հետազոտական նախագծի շրջանակներում անցկացվող հարցման համար Ձեզ հետ գրավոր կապ հաստատել վերադարձից հետո Ձեր գտնվելու վայրում, Ձեզ հարցաթերթիկ ուղարկելու նպատակով: Հարցմանը մասնակցելը կամավոր բնույթ է կրում (խնդրում ենք տեսնել այստեղ տեղեկատվության թերթիկը): Այդ նպատակով խնդրում ենք Ձեզ թողնել Ձեր էլէկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, որով Դուք հասանելի կլինեք Գերմանիայից մեկնելուց հետո: Ձեր կոնտակտային տվյալների պահպանման և օգտագործման մասին համաձայնությունը հնարավոր է ցանկացած ժամանակ չեղարկել կամ փոփոխել: Այդ նպատակով խնդրում ենք դիմել ՄՄԿ-ի Ձեր ներկայացուցչության որևէ աշխատակցի կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ shpevaluation@iom.int:

Ստորև նշված էլէկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը կփոխանցվի ՄՄԿ-ին: ՄՄԿ-ն կօգտագործի Ձեր էլէկտրոնային փոստի հասցեն Ձեզ հետ կապ հաստատելու և Գերմանիայից մեկնելուց վեց ամիս անց հարցաթերթիկը Ձեզ ուղարկելու համար: ՄՄԿ-ն Ձեր կոնտակտային տվյալները ոչ ոքի չի փոխանցի:

ՄՄԿ-ի և ԲԱՄՖ-ի (Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակ) հետազոտական կենտրոնի համատեղ ուսումնասիրության նպատակն է StarthilfePlus ծրագրի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությամբ բարելավել ծրագիրը և տեսնել, ինչպես եք Դուք ապրում Գերմանիայից մեկնելուց վեց ամիս անց: Այս արդյունքները կներկայացվեն ՄՄԿ-ի և հետազոտական կենտրոնի համատեղ հրապարակման մեջ: Ոչ մի մասնավոր դեպք չի ուսումնասիրվելու: Ձեր անունը ի հայտ չի գալու ո'չ հարցաթերթիկում, ո'չ հրապարակված արդյունքներում: